Թուրքիայի ՊՆ հայտարարությունը՝ ռազմական ուղղաթիռի կործանման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i135154-Թուրքիայի_ՊՆ_հայտարարությունը_ռազմական_ուղղաթիռի_կործանման_կապակցությամբ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական ուղղաթիռի կործանման պատճառը եղել է եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2021 08:35 Asia/Tehran
  • Թուրքիայի ՊՆ հայտարարությունը՝ ռազմական ուղղաթիռի կործանման կապակցությամբ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական ուղղաթիռի կործանման պատճառը եղել է եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը Բիթլիս նահանգում թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման մասին հայտարարության մեջ նշել է, որ դեպքի վայրում հետաքննության հետևանքով չեն հայտնաբերել պայթյունի կամ հրդեհի հետքեր:

Հայտարարության համաձայն, նախնական տեղեկատվության արդյունքում եզրակացվել է, որ մինչ Բինգոլից  ռազմական ուղղաթիռի մեկնելը, Թաթվանում եղանակային պայմանները բարենպաստ են եղել թռիչքի և վայրէջքի համար, սակայն ավելի ուշ, տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Զոհվածների թվում է եղել նար 8-րդ բանակային դիվիզիայի հրամանատար, օդաչու սպա և թուրքական բանակի գնդապետ գեներալ Օսման Արբաշը: