55 միլիոն ամերիկացիներ ապրում են աղքատության մեջ
Ամերիկյան MSNBC New լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի բնակչության մեկ վեցերորդը զրկված է սննդի անվտանգությունից:
MSNBC News լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում կան շրջաններ, որոնց բնակիչներն ամեն անգամ սնվելուց հետո չգիտեն արդյոք կարո՞ղ են նորից սնվել: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում առողջության ապահովագրությունը կապված է մարդանց աշխատանքային կարգավիճակի հետ, ներկայումս 29 միլիոն ամերիկացիներ չունեն բժշկական ապահովագրություն:
Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում ավելի քան 40 միլիոն վարձակալներ ի վիճակի չեն վճարել իրենց վարձավճարը և անհանգստացած են իրենց իրերը փողոցում հայտնվելու համար:
ԱՄՆ-ում աղքատության աճը տեղի է ունենում այն դեպքում, երբ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում անցած հուլիս ամսից դադարեցվել է կառավարության օգնության փաթեթների առաքումը, և ԱՄՆ-ի տնտեսության վրա ճնշումը շարունակվում է: