55 միլիոն ամերիկացիներ ապրում են աղքատության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i135246-55_միլիոն_ամերիկացիներ_ապրում_են_աղքատության_մեջ
Ամերիկյան MSNBC New լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի բնակչության մեկ վեցերորդը զրկված է սննդի անվտանգությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2021 13:44 Asia/Tehran
  • 55 միլիոն ամերիկացիներ ապրում են աղքատության մեջ

Ամերիկյան MSNBC New լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի բնակչության մեկ վեցերորդը զրկված է սննդի անվտանգությունից:

MSNBC News լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում կան շրջաններ, որոնց բնակիչներն ամեն անգամ սնվելուց հետո չգիտեն արդյոք կարո՞ղ են նորից սնվել:  Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում առողջության ապահովագրությունը կապված է մարդանց աշխատանքային կարգավիճակի հետ, ներկայումս 29 միլիոն ամերիկացիներ չունեն բժշկական ապահովագրություն:

Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում ավելի քան 40 միլիոն վարձակալներ ի վիճակի չեն վճարել իրենց վարձավճարը և անհանգստացած են իրենց իրերը փողոցում հայտնվելու համար:

ԱՄՆ-ում աղքատության աճը տեղի է ունենում այն դեպքում, երբ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում անցած հուլիս ամսից դադարեցվել է կառավարության օգնության փաթեթների առաքումը, և ԱՄՆ-ի տնտեսության վրա ճնշումը շարունակվում է: