Հետընտրական շրջանում անկարգություններից հետո, ԱՄՆ-ի Կոնգրեսում անվտանգության միջոցառումները կխստացվեն
ԱՄՆ-ի անվտանգության վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցում, հաշվի առնելով Կոնգրեսում հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունները, կարևորվել է կառույցի անվտանգության խստացումը:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 15 էջանոց զեկույցում կարևորվել է պաշտպանական միջոցառումների ավելացումը, ոստիկանության իրավունքների ընդլայնումը և մայրաքաղաքում ու Կոնգրեսում խռովությունները ճնշելու նպատակով, այլ ստորաբաժանումների ներգրավումը:
Զեկույցում առաջարկվել է Կոնգրեսի ոստիկանությանը իրավունք տալ արտակարգ իրավիճակներում, առանց վերադասների հաստատման, օգտվել ազգային գվարդիայի ուժերից:
Հավանական հարձակման վախից, Կոնգրեսի ոստիկանությունը պահանջել է շենքի մոտակայքում երկարաձգել ազգային գվարդիայի ավելի քան հինգ հազար ուժերի ներկայությունը: Պենտագոնը քննարկում է այդ պահանջը:
ԱՄՆ-ի նախկին նախագահի կողմից սոցցանցերում սադրիչ տեսանյութերի ու ուղերձների տարածումից հետո, հունվարի 6-ին, վերջինիս կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք: Հարձակման ընթացքում զոհվեց նվազագույնը վեց մարդ և մի խումբ ուրիշներ վիրավորվեցին: