Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում
Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում: Հանդես գալով հայտարությամբ այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի ՊՆ-ն:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Միջերկրական, էգեյան և Մարմարա ծովերում անցկացվող ռազմածովային ուժերի զորավարժությանը մասնակցում են 82 նավ, 5 սուզանավ, 27 կործանիչ, 20 ուղղաթիռ, 8 ԱԹՍ և Թուրքիայի բանակի 5 հազար 437 զինծառայողներ»:
Սա այն դեպքում, երբ Անկարան և ԵՄ-ը վեճեր են ունեցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Թուրքիա-Հունաստան վեճը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Սիրիայի, Լիբիայի, ԼՂ-ի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: ԵՄ-ի առաջնորդներն արդեն համաձայնության են եկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում` այդ երկրի հետ տարաձայնությունների պատճառով»: