Բայդենի կառավարության առաջին հակաիրանական պատժամիջոցները
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ երկու պաշտոնյաների անունները ներառվել են պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում:
Հայտարարության մեջ ասված է, որ Ալի Հեմմաթյանը և Մասուդ Մաղֆարին պատժամիջոցների են ենթարկվել՝ «մարդու իրավունքները խախտելու» պատճառով:
Հատկանշական է որ այս պաշտոնյաների անունները ներառվում են պատժամիջոցների ցանկում այն դեպքում, երբ Վաշինգտոնը վերջերս խոստովանեց, որ նախորդ կառավարության կիրառած առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել:
ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը հայտարարել է, որ փորձում է դիվանագիտական ճանապարհ գտնել ՀԳՀԾ-ն պահպանելու և համաձայնագրին վերադառնալու համար:
Իրանը հայտարարել է, որ ՀԳՀԾ վերադառնալու համար, ԱՄՆ-ն պետք է չեղարկի Դոնալդ Թրամփի օրոք սահմանված բոոր պատժամիջոցները:
ԱՄն-ն իր հերթին հայտարարում է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, եթե Իրանը վերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմնաը: