Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշին
https://parstoday.ir/hy/news/world-i135572-Թուրքիայի_ԱԳՆ_ն_արձագանքել_է_Քուրդիստանի_քարտեզով_սկանդալային_նամականիշին
Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը հովվապետին նվիրել էր նամականիշ՝ Քուրդիստանի քարտեզով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2021 07:36 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշին

Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը հովվապետին նվիրել էր նամականիշ՝ Քուրդիստանի քարտեզով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նվերը դատապարտող հայտարարությամբ՝ գրում է ermenihaber-ը:

Քարտեզում Թուրքիայի արևելյան նահանգներից շատերն ընդգրկված են Քուրդիստանի կազմում, և Անկարան այդ քայլը բնութագրել է որպես կոպիտ սխալ։

«Թուրքիան ակնկալում է, որ Իրաքյան Քուրդիստանի համապատասխան պետական մարմինները կուղղեն այս կոպիտ սխալն ու անմիջապես կպարզաբանեն խնդիրը»՝ ասված է հայտարարության մեջ։

1lurer.am/

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio