Զախարովա. Ադրբեջանը և Հայաստանը կառուցողական մոտեցում են ցուցաբերում
https://parstoday.ir/hy/news/world-i135684-Զախարովա._Ադրբեջանը_և_Հայաստանը_կառուցողական_մոտեցում_են_ցուցաբերում
«Մենք ողջունում ենք ընդհանուր կառուցողական մոտեցումը, որը ցուցաբերում են և Բաքուն, և Երևանը` եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2021 15:46 Asia/Tehran
  • Զախարովա. Ադրբեջանը և Հայաստանը կառուցողական մոտեցում են ցուցաբերում

«Մենք ողջունում ենք ընդհանուր կառուցողական մոտեցումը, որը ցուցաբերում են և Բաքուն, և Երևանը` եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները»:

 Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին ուրբաթ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 Զախարովան հիշեցրել է, որ եռակողմ խմբի հիմնական խնդիրն է իրականացնել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանում՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:

 «Հուսով ենք, որ դրական և փոխադարձ ընդունելի շփման կետերը գտնելու տրամադրվածությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի լրատվական դաշտում»,- ասել է Զախարովան:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio