Կորոնավիրուսի պատվաստանյութը պահեստավորելու պատճառով, ԱՄՆ-ի նկատմամբ քննադատություններն աճել են
https://parstoday.ir/hy/news/world-i135848-Կորոնավիրուսի_պատվաստանյութը_պահեստավորելու_պատճառով_ԱՄՆ_ի_նկատմամբ_քննադատություններն_աճել_են
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հաղորդել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի պահեստավորման մասին, հավելելով, որ այդ երկրի կառավարության վրա ճնշում է գործադրվում՝ պատվաստանյութը դրա պակասն ունեցող աշխարհի երկրներին տրամադրելու ուղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2021 06:10 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի պատվաստանյութը պահեստավորելու պատճառով, ԱՄՆ-ի նկատմամբ քննադատություններն աճել են

Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հաղորդել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի պահեստավորման մասին, հավելելով, որ այդ երկրի կառավարության վրա ճնշում է գործադրվում՝ պատվաստանյութը դրա պակասն ունեցող աշխարհի երկրներին տրամադրելու ուղությամբ:

Hill News- ի հաղորդման համաձայն, այն պայմաններում, երբ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել 500 միլիոն դեղաչափ տրամադրել այլ երկրներին, ԱՄՆ-ն այն պահեստավորում է, անտեսելով այլ երկրներում պատվաստանյութի պակասի խնդիրը:

ԱՄՆ-ն բավարար քանակությամբ պատվաստանյութ ունի՝ մեծահասակներիին պատավստելու համար և պատվաստնյութի պաշարները մեծանում են:

Այս կապակցությամբ, Ջո Բայդենը հայտարարել է. «Առաջին հերթին պատվաստանյութը պետք է ստանան ամերիկացիները, և եթե այն ավելանա, կտրամադրվի այլ երկրների»:

ԱՄՆ-ն անտեսում է աշխարհի մյուս երկրներում կորոնավիրուսի պատվաստանյութի կարիքը, իսկ ԱՀԿ-ն նախազգուշացնում է պատվաստանյութի անարդար բաշխման  և այլ երկրներին օգնելու բարոյական պարտքի կապակցությամբ: