Թուրքիան կոչ է արել Եվրամիությանը «չթերագնահատել իրեն»
Չավուշօղլուն վստահ է, որ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում աննախադեպ դրական մթնոլորտ է ստեղծվել։ Նրա կարծիքով` ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Անկարայի դերը տարածաշրջանում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դիմել է Եվրամիությանը` կոչ անելով չկրկնել անցյալի սխալները՝ կապված տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական դերի թերգնահատման հետ։ Այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Չի կարելի հին սխալները կրկնել` տրվելով Հունաստանի սադրանքներին, ինչպես դա եղավ 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման ժամանակ։ Այս ժամանակ ԵՄ–ն հայտարարեց, որ հասկանում է Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, բայց նրան մենակ թողեց», -հայտարարել Է Չավուշօղլուն Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայում։
Չավուշօղլուի խոսքով ՝ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում աննախադեպ դրական մթնոլորտ է ստեղծվել։
«Հիմա պետք է որոշել՝ մենք իրար ընդառաջ քայլեր անում ենք, թե ոչ, հիմա առաջ շարժվելու հիանալի հնարավորություն է։ Օրինակ` առանց վիզայի ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար։ Մենք համաձայն ենք ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը թարմացնել։ Քաղաքական խոչընդոտները պետք է վերացվեն։ Պետք չէ ժամանակ ձգել, թող ԵՄ-ն վերջապես քայլ անի», - հավելել է Թուրքիայի նախարարը։
Վերջին ամիսներին Թուրքիայում ավելի շատ են խոսում ԵՄ-ի մաս լինելու մասին։ Նոյեմբերին նախագահ Էրդողանը կոչ էր արել ԵՄ-ին կատարել խոստումները, հայտարարել էր, որ Թուրքիան վճռական է եվրաինտեգրման հարցում և ձգտում է իր ապագան կառուցել Եվրոպայի հետ:
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio