Մեծ Բրիտանիան կավելացնի իր միջուկային ներուժը 40 տոկոսով
(last modified Tue, 16 Mar 2021 15:42:42 GMT )
Մարտ 16, 2021 19:12 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան կավելացնի իր միջուկային ներուժը 40 տոկոսով

Մեծ Բրիտանիան նախատեսում է ավելացնել բրիտանական սուզանավերի վրա Trident II հրթիռներում օգտագործվող միջուկային մարտագլխիկների քանակը 40%-ով` ներկայիս 180-ից հասցնելով 260-ի: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակում հայտնել են, որ «Մեծ Բրիտանիան կօգտագործի միջազգային քաղաքականության հնարավորությունների ամբողջ ներուժը այդ նպատակին հասնելու համար»:

Նման քայլը վկայում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան հեռանում է միջուկային զենքի չտարածման ձգտումից, նպատակ ունի ամրապնդել թագավորության կարգավիճակը ՝ որպես միջուկային տերություն,: Թերթը չի հստակեցնում, թե արդյոք խոսքը սուզանավերի վրա տեղակայված մարտագլխիկների ավելացման, թե միջուկային զինանոցում դրանց ընդհանուր թվի ավելացման մասին է:

Trident II միջուկային զսպման ծրագիրը հիմնված է չորս հրթիռային սուզանավերի խմբի վրա, որոնցից յուրաքանչյուրը ունի 40 ջերմամիջուկային մարտագլխիկ: Իշխանությունները ծրագրել են 41 մլրդ ֆունտ (գրեթե 58 մլրդ դոլար) ծախսել Dreadnought դասի միջուկային սուզանավերի վրա, որոնք հագեցած են Trident II բալիստիկ հրթիռներով: Ներկայումս Մեծ Բրիտանիայի ամբողջ միջուկային զինանոցը տեղակայված է Vanguard դասի չորս սուզանավերում, որոնք տեղակայված են Գլազգոյից հյուսիս-արեւմուտք գտնվող Քլայդ ռազմածովային բազայում:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio