Ժնևում տեղի է ունեցել Նոռուզի տոնակատարություն
https://parstoday.ir/hy/news/world-i136300-Ժնևում_տեղի_է_ունեցել_Նոռուզի_տոնակատարություն
Ժնևում Իրանի ներկայացուցչության ջանքերով, վիրտուակ ձևաչափով և «Նոռուզ. հնամենի ավադություն, մնայուն ժառանգություն» նշանաբանով, անցկացվել է Նոռուզի համաշխարհային օրվա տոնակատարությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 20, 2021 17:52 Asia/Tehran
  • Ժնևում տեղի է ունեցել Նոռուզի տոնակատարություն

Ժնևում Իրանի ներկայացուցչության ջանքերով, վիրտուակ ձևաչափով և «Նոռուզ. հնամենի ավադություն, մնայուն ժառանգություն» նշանաբանով, անցկացվել է Նոռուզի համաշխարհային օրվա տոնակատարությունը:

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության հաղորդմամբ, տոնակատարությունը մեկնարկել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի ելույթով:

Տոնակատարության ընթացքում նաև ելույթ են ունեցել Շվեյցարիայի, Չինաստանի, Պերուի դեսպանները, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, Կապի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը:

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համանեն Նոռուզը հիշատակել է որպես հնամենի ժառանգություն, որ խաղաղության, բարեկամության, դժվարությունների անցողիկության ու մարդկային միասնության պատգամաբերն է. մի համատեղ ժառանգություն, որ այսօր պահպանվում է աշխարհի տարբեր կողմերում:

2010 թ. ՄԱԿ-ը մի բանաձևով մարտի 21-ը անվանել է Նոռուզի համաշխարհային օր: