Ամերիկյան պաշտոնյաները նոռուզյան շնորհավորական ուղերձներ են հղել, միևնույն ժամանակ շարունակելով պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i136332-Ամերիկյան_պաշտոնյաները_նոռուզյան_շնորհավորական_ուղերձներ_են_հղել_միևնույն_ժամանակ_շարունակելով_պատժամիջոցները
Շարունակելով պատժամիջոցները որպես գործիք կիրառել՝ ԱՄՆ-ի հեգեմոնիան պահպանելու համար, ամերիկյան պաշտոնյաները նոռուզյան շնորհավորական ուղերձներ են հղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2021 05:44 Asia/Tehran
  • Ամերիկյան պաշտոնյաները նոռուզյան շնորհավորական ուղերձներ են հղել,  միևնույն ժամանակ շարունակելով պատժամիջոցները

Շարունակելով պատժամիջոցները որպես գործիք կիրառել՝ ԱՄՆ-ի հեգեմոնիան պահպանելու համար, ամերիկյան պաշտոնյաները նոռուզյան շնորհավորական ուղերձներ են հղել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հաղորդագրություն է տարածել՝ շնորհավորելով Նոռուզը նշող Իրանի և այլ երկրների ժողովուրդներին:

Շաբաթ օրը տարածած տեսաուղերձում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես  շնորհավորել է Իրանի, Արևմտյան Ասիայի, Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Ամերիկայի, Ամերիկայի և ամբողջ աշխարհի այն ժողովուրդներին, որոնք նշում են Նոռուզը:

Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերթ Մալին նույնպես առանձին ուղերձով շնորհավորել է Նոռուզը:

Ամերիկյան պաշտոնյաները հաճախ են Նոռուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ հղում, հատկապես իրանցիներին, սակայն միևնույն ժամանակ, խստագույն պատժամիջոցներ են կիրառում այդ ժողովրդի նկատմամբ, որոնք ճնշում են նրանց: