Ռուս սենատոր. Բայդենի քաղաքականությունները սառը պատերազմի սկսման վտանգ են առաջացրել
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի (Ռուսաստանի Սենատ) Տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի քաղաքականությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի վտանգ են ստեղծում:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սենատոր Ալեքսեյ Պուշկովն ասել է.«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի սկսման վտանգ կա, և նոր սառը պատերազմ կսկսվի, եթե Բայդենը մոռանա այն փաստը, որ Վաշինգտոնն ի վիճակի չէ հաղթել Մոսկվային»:
Ավելի վաղ, Պուշկովն ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ուղղված Բայդենի հայտարարությունները միտված են հակառուսական կոալիցիայի համախմբմանը:
Նա համոզված է, որ մեծ հավանականությամբ, ԱՄՆ-ը ձգտելու է Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական շրջափակմանը:
Անցյալ չորեքշաբթի օրը, Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում իր ռուս գործընկերոջն անվանեց մարդասպան: Բայդենը Պուտինին մեղադրեց նաև 2020 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ, ասելով, որ վերջինս կվճարի ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար: