Մեկնարկել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի և երեք երկրների ռազմածովային զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i136416-Մեկնարկել_են_Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_և_երեք_երկրների_ռազմածովային_զորավարժությունները
ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը հայտարարել է Մակրան ծովում և Օմանի ծոցում ԱՄՆ-Բելգիա-Ֆրանսի-Ճապոնիա համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2021 07:38 Asia/Tehran
  • Մեկնարկել են Արևմտյան Ասիայում  ԱՄՆ-ի և երեք երկրների ռազմածովային զորավարժությունները

ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը հայտարարել է Մակրան ծովում և Օմանի ծոցում ԱՄՆ-Բելգիա-Ֆրանսի-Ճապոնիա համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին :

Ինչպես հայտնում է Ֆարս լրատվական գործակալությունը, կիրակի օրը, ԱՄՆ զինված ուժերը հայտարարության են, որ Մակրան ծովում և Օմանի ծոցում սկսվել են ԱՄՆ-Բելգիա, Ֆրանսիա-Ճապոնիա համատեղ ռազմածովային զորավարժությունները:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցելու են չորս երկրների նավեր, որոնց համար ընտրվել է «Արաբական ծովային զորավարժությունների խումբ» անվանումը:

Նշվում է, որ ներկա կլինեն «Միքին Այլանդ» ռազմական նավը և ԱՄՆ-ի այլ սարքավորումներ, այդ թվում՝ նավթատարներ և ինքնաթիռներ:

Զորավարժություններին կմասնակցեն նաև ֆրանսիական «Շառլ դը Գոլ», ճապոնական «Արիաքե» և բելգիական «Լեոփոլտ Ուլ» ռազմանավերը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio