Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները՝ Գյուլենի խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով
Իզմիրում դատական պաշտոնյաները Գյուլենի խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով 184 հոգու ձերբակալման վճիռ են արձակել:
TRT կայքի տեղեկացմամբ, Ֆեթուլլահ Գյուլենի խմբի հետ կապ ունենալու մեջ կասկածվողներից 146-ը ռազմական պաշտոնյաներ ու զինծառայողներ են, իսկ 38-ը ՝ Թուրքիայի ռազմական ուսումնական կենտրոնների նախկին ուսանողներ, ովքեր 2016թ. ձախողված հեղաշրջումից հետո հեռացվել էին այդ կենտրոններից:
Թուրքական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը այսօր առավոտյան միաժամանակ գործողություն է սկսել Թուրքիայի 53 նահանգներում և Կիպրոսի թուրքաբնակ շրջաններում՝ այդ անձանց ձերբակալելու համար:
2016թ. Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո, գործողություններ սկսվեցին Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապված տարրերին ձերբակալելու համար, որոնք դերակատար էին հեղաշրջման մեջ, և մինչ այժմ տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել և հեռացվել են աշխատանքից: