Պեկին. Պաշտպանում ենք Իրանի հետ մեր նավթային գործարքները
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պեկինին նախազգուշացրեց Թեհրանի հետ նավթային գործարքների կապակցությամբ, Չինաստանի առևտրի նախարարը հայտարարել է, որ Պեկինը պաշտպանում է Իրանի հետ իր նավթային գործարքները:
Reuters- ի հաղորդման համաձայն, Չինաստանի Առևտրի նախարար Գաո Ֆենգը հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում պաշտպանելով Պեկին-Թեհրան հարաբերությունները ավելացրեց, որ իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների մասին որևէ հայտարարություն չի ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից:
Wall Street Journal- ը օրաթերթը պնդել էր, որ Չինաստանը զգալիորեն մեծացրել է Իրանից նավթի ներկրումը:
Չինաստանի առևտրի նախարարն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ բրիտանական Financial Times- ը հաղորդել է, որըստ ամերիկացի մի պաշտոնյայի, Վաշինգտոնը Պեկինին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել իրանական նավթի արտահանման դեմ: