Մյանմայի բանակը շաբաթ օրը սպանել է 100 ցուցարարների
Շաբաթ օրը, Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքող ավելի քան 100 բողոքարարներ սպանվել են անվտանգության ուժերի կողմից:
Մյանմայում ռազմական հեղաշրջման դեմ բողոքողների նկատմամբ բռնություն գործադրելով, այդ երկրի անվտանգության ուժերը շաբաթ օրը երկրի տարբեր շրջաններում սպանել են 114 քաղաքացիների, այդ թվում` մի քանի երեխաների:
Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ, շաբաթ օրը, Մյանմայում տեղի ունեցած արյունալի դեպքերի դեմ բողոքել են ՄԱԿ-ը և տարբեր երկրները :
ԶԼՄ-ները հաղորդել են, որ շաբաթ երեկոյան, Մյանմայի բանակի կործանիչները երկրի հարավում գտնվող Քային նահանգի մի շրջանում կրակ են բացել բողոքարարների ուղղությամբ:
Հարկ է նշել, որ Մյանմայում իրականացված ռազմական հեղաշրջման ղեկավար գեներալ Մին Անգ Հելինգը հայտարարել էր, որ բանակն ապահովելու է նրանց անվտանգությունը, ովքեր ցույց են անցկացնում հանուն ժողովրդավարության և հեղափոխության դեմ: