Մյանմայում դաժանորեն սպանել են 30 կանանց ու երեխաների
https://parstoday.ir/hy/news/world-i159654-Մյանմայում_դաժանորեն_սպանել_են_30_կանանց_ու_երեխաների
Մյանմայի բանակի իրականացրած հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 30 կին և երեխա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 25, 2021 18:47 Asia/Tehran
  • Մյանմայում դաժանորեն սպանել են 30 կանանց ու երեխաների

Մյանմայի բանակի իրականացրած հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 30 կին և երեխա:

«Թասնիմ» գործակալության հաղորման համաձայն, կանայք ու երեխաները  սպանվել են ուրբաթ օրը Քայահ նահանգում տեղի ունեցած լարվածության հետևանքով և նրանց դիերը հրկիզվել են: Այրված մարմինների մնացորդներն այսօր հայտնաբերվել են Հեպարոսու քաղաքի մոտ գտնվող  Մոսո գյուղի մոտ։

Տեղական աղբյուրների հաղորդման համաձայն, Մյանմարի բանակը հայտարարել է, որ Մոսո գյուղում ոչնչացրել է ընդդիմադիր խմբավորումների անհայտ թվով զինված ահաբեկիչների։

Մյանմայի բանակը պնդում էր, որ այս մարդիկ նստած են եղել յոթ մեքենաների մեջ և չեն կատարել բանակի կանգ առնելու հրամանը: