ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել Անդրկովկասի գծով երկխոսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i136954-ՌԴ_ԱԳՆ_ն_անհրաժեշտ_է_համարում_շարունակել_Անդրկովկասի_գծով_երկխոսությունը
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևում միջազգային բանավեճի 52-րդ փուլում «մեծ բեկումներ» չեն գրանցվել, սակայն երկխոսությունն այդ ձևաչափով հարկավոր է շարունակել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 16:11 Asia/Tehran
  •  ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել Անդրկովկասի գծով երկխոսությունը

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևում միջազգային բանավեճի 52-րդ փուլում «մեծ բեկումներ» չեն գրանցվել, սակայն երկխոսությունն այդ ձևաչափով հարկավոր է շարունակել։

«Հարցերը հիմնականում նույնն են՝ ուժի չկիրառում, տարածաշրջանի անվտանգություն։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, որոնք չեն փոխվել։ Մեծ բեկումներ չենք ունեցել։ Դրանից անկախ, կարևոր է շարունակել այս հանդիպումները, քանի որ սա միակ տարածքն է, որտեղ մենք նորմալ և հանգիստ խոսում ենք»,- ասել է Ռուդենկոն Ժնևում, գրում է Interfax-ը։

«Ցավոք սրտի, 2020-ին պանդեմիայի պատճառով հանդիպումները կասեցվեցին, սակայն, այժմ, կարծում եմ, պահպանում ենք տեմպն ու դինամիկան»,- ասել է փոխնախարարը։

Նա տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը նախատեսվում է հունիսին։

Մինչդեռ Վրաստանում Ժնևյան բանակցությունների 52-րդ փուլը բարդ են անվանել։ Աբխազիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ռազմատեխնիկական համագործակցության խորացման կապակցությամբ։

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio