Տանզանիայի հանգուցյալ նախագահի հիշատակի արարողության ընթացքում 45 մարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/world-i137068-Տանզանիայի_հանգուցյալ_նախագահի_հիշատակի_արարողության_ընթացքում_45_մարդ_է_մահացել
Տանզանիայի ոստիկանապետը տեղեկացնում է, որ այդ երկրի հանգուցյալ նախագահի հիշատակի արարողության ընթացքում 45 մարդ է մահացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2021 14:57 Asia/Tehran
  • Տանզանիայի հանգուցյալ նախագահի հիշատակի արարողության ընթացքում 45 մարդ է մահացել

Տանզանիայի ոստիկանապետը տեղեկացնում է, որ այդ երկրի հանգուցյալ նախագահի հիշատակի արարողության ընթացքում 45 մարդ է մահացել:

Տանզանիայի Դար Ալ-Սալամ քաղաքի ոստիկանապետ  Լազարո Մամբուսասան հայտարարել է, որ մարտի 21-ին այս երկրնի հանգուցյալ նախագահ Ջոն Փոմբե Մագուֆուլիի հիշատակի արարողության ընթացքում առաջացած հրմշտոցի հետևանքով, 37 մարդ վիրավորվել է: 

 Տանզանիայի պաշտոնյաներն այս կապակցությամբ տվյալներ չեն ներկայացրել: 

Մագուֆուլիի մահվան լուրը հաստատվելուց հետո, Տանզանիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Դար Ալ-Սալամի մարզադաշտում:

61-ամյա Ջոն Փոմբե Մագուֆուլին 2015թ. վեր եղել է Տանզանիայի նախագահը, իսկ դրանից առաջ՝  պառլամենտի անդամ ու ձկնորսության նախարար: Նա մահացել է կորոնավիրուսով վարակվելու պատճառով, մարտի 17-ին: