Բաքվում Գերմանիայի դեսպանը մերժել է այցելել «հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներ»
https://parstoday.ir/hy/news/world-i137078-Բաքվում_Գերմանիայի_դեսպանը_մերժել_է_այցելել_հայկական_օկուպացիայից_ազատագրված_տարածքներ
Ադրբեջանում հնչել են քողարկված սպառնալիքներ այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի հասցեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2021 15:58 Asia/Tehran
  • Բաքվում Գերմանիայի դեսպանը մերժել է այցելել «հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներ»

Ադրբեջանում հնչել են քողարկված սպառնալիքներ այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի հասցեին:

Ինչպես Minval.az-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, պաշտոնական Բաքուն անպատասխան չի թողնի Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի մերժումն «այցելել հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներն ուրիշ երկրների իր գործընկերների հետ միասին», փոխանցում է news.am-ը:

«Պարոն Մայնինգի մոտ այդպիսի դեմարշից հետո զգալիորեն կսահմանափակվեն ինչ-որ կերպ Ադրբեջանում իր երկրի քաղաքականությանը նպաստելու հնարավորությունները»,-սպառնում է նախկին նախարարը: Նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Բաքվի իշխանությունները չեն կարող դեսպանին հայտարարել պերսոնա նոն գրատա, քանի որ նա չէր խախտել որեւէ հիմնարար կանոն, որն ամրապնդված է Վիենայի կոնվենցիայով: «Մենք կարող ենք միայն քննադատել դեսպանին իր քայլի համար: Յուրաքանչյուր դեսպանի խնդիրն է ունենալ լծակներ, իմիջ, ազդել եւ անցկացնել իր պետության քաղաքականությունն իր գործունեության երկրում: Այդպիսի գործողություններից հետո նրա ազդեցության աստիճանը մեր երկրում կհասնի նվազագույնին: Մայնինգի մոտ կծագեն խնդիրներ մեր երկրի պաշտոնական անձանց հետ հանդիպումների ժամանակ, նրան չեն հրավիրի տարբեր միջոցառումներին: Այդ ամբողջ արշավը սխալ էր եւ կհանգեցնի հակառակ արդյունքի», ասել է Զուլֆուգարովը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio