ՄԱԿ-ը կոչ է արել թուլացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i137146-ՄԱԿ_ը_կոչ_է_արել_թուլացնել_Սիրիայի_դեմ_պատժամիջոցները
Սիրիացի փախստականների պաշտպանության թեմայով ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Փեդերսոնը հանդես է եկել հակասիրական պատժամիջոցները թուլացնելու կոչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 14:07 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել թուլացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Սիրիացի փախստականների պաշտպանության թեմայով ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Փեդերսոնը հանդես է եկել հակասիրական պատժամիջոցները թուլացնելու կոչով:

Եվրամիության համագործակցությամբ ՄԱԿ-ի նիստը տեղի է ունեցել տեսակապի ձևաչափով:

Փեդերսոնը նաև հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում՝ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի 6-րդ նստաշրջանի անցկացման համար: 

Մոտ 10 միլիարդ դոլար հանգանակելու նպատակով Սիրիայի հումանիտար իրավիճակին օգնելու թեմայով միջազգային կոնֆերանսը  տեղի է ունեցել երեկ՝ Բրյուսելում, ԵՄ-ի հյուրընկալությամբ: 

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Բորելը համաժողովում հայտարարել է.«ԵՄ-ն խոստանում է 560 միլիոն դոլար օգնություն տրամադրել Սիրիայի ժողովրդին»:

Մի շարք այլ երկրներ նույնպես խոստացել են գումար տրամադրել արտերկրում գտնվող սիրիացի փախստականների  և Սիրիայի բնակիչների հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար: