ՄԱԿ-ը կոչ է արել թուլացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները
Սիրիացի փախստականների պաշտպանության թեմայով ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Փեդերսոնը հանդես է եկել հակասիրական պատժամիջոցները թուլացնելու կոչով:
Եվրամիության համագործակցությամբ ՄԱԿ-ի նիստը տեղի է ունեցել տեսակապի ձևաչափով:
Փեդերսոնը նաև հայտարարել է, որ ջանքեր են գործադրվում՝ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի 6-րդ նստաշրջանի անցկացման համար:
Մոտ 10 միլիարդ դոլար հանգանակելու նպատակով Սիրիայի հումանիտար իրավիճակին օգնելու թեմայով միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել երեկ՝ Բրյուսելում, ԵՄ-ի հյուրընկալությամբ:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Բորելը համաժողովում հայտարարել է.«ԵՄ-ն խոստանում է 560 միլիոն դոլար օգնություն տրամադրել Սիրիայի ժողովրդին»:
Մի շարք այլ երկրներ նույնպես խոստացել են գումար տրամադրել արտերկրում գտնվող սիրիացի փախստականների և Սիրիայի բնակիչների հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար: