Հնարավոր է, որ Թուրքիան սկսի ԱԹՍ-ներ արտադրել Ադրբեջանում
https://parstoday.ir/hy/news/world-i137422-Հնարավոր_է_որ_Թուրքիան_սկսի_ԱԹՍ_ներ_արտադրել_Ադրբեջանում
Ադրբեջանական ԶԼՄ-ներչը հաղորդել են այդ երկրում թուրքական «Բայրաքթար ԱԹՍ-ների արտադրության հոսքագծի հիմնման հավանականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2021 05:24 Asia/Tehran
  • Հնարավոր է, որ Թուրքիան սկսի ԱԹՍ-ներ արտադրել Ադրբեջանում

Ադրբեջանական ԶԼՄ-ներչը հաղորդել են այդ երկրում թուրքական «Բայրաքթար ԱԹՍ-ների արտադրության հոսքագծի հիմնման հավանականության մասին:

«Մոդեռն» կայքի փոխանցմամբ, «Բայրաքթար» ընկերության տնօրեն և Ռեջեբ Թայիբ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը վերջերս այցելել է Բաքու:

Հաղորման համաձայն, հվանական է, որ Էրդողանի կառավարությունը կփորձի օգտվել Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի կողմից ԱԹՍ-ների արտադրության փորձից և Ադրբեջանում սկսի ռազմական տեղնիկայի, այդ թվում նաև ԱԹՍ-ների  արտադրություն:

Կայքը հավելում է, որ Թուրքական խորհրդի 2015-2020թթ ռազմավարությունը մշակվում է և դրա առաջնահերթություններից է թյուրքալեզու երկրների ռազմական համագործակցության ընդլայնումը: Իսկ այդ ծրագրի առանցքն Ադրբեջանուըմ ԱԹՍ-ների արտադրության հիմնումն է:

Ըստ այս լրատվական կայքի, Ադրբեջանի ընտրության պատճառը կարող են  լինել այդ երկրի և Կենտրոնական Ասիա Թուրքիայի զենքի արտահանման ճանապարհին առկա խոչընդոտները: