Հնարավոր է, որ Թուրքիան սկսի ԱԹՍ-ներ արտադրել Ադրբեջանում
Ադրբեջանական ԶԼՄ-ներչը հաղորդել են այդ երկրում թուրքական «Բայրաքթար ԱԹՍ-ների արտադրության հոսքագծի հիմնման հավանականության մասին:
«Մոդեռն» կայքի փոխանցմամբ, «Բայրաքթար» ընկերության տնօրեն և Ռեջեբ Թայիբ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը վերջերս այցելել է Բաքու:
Հաղորման համաձայն, հվանական է, որ Էրդողանի կառավարությունը կփորձի օգտվել Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի կողմից ԱԹՍ-ների արտադրության փորձից և Ադրբեջանում սկսի ռազմական տեղնիկայի, այդ թվում նաև ԱԹՍ-ների արտադրություն:
Կայքը հավելում է, որ Թուրքական խորհրդի 2015-2020թթ ռազմավարությունը մշակվում է և դրա առաջնահերթություններից է թյուրքալեզու երկրների ռազմական համագործակցության ընդլայնումը: Իսկ այդ ծրագրի առանցքն Ադրբեջանուըմ ԱԹՍ-ների արտադրության հիմնումն է:
Ըստ այս լրատվական կայքի, Ադրբեջանի ընտրության պատճառը կարող են լինել այդ երկրի և Կենտրոնական Ասիա Թուրքիայի զենքի արտահանման ճանապարհին առկա խոչընդոտները: