Մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը
Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ :
Ապրիլի 6-ին Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը՝ Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի,Ռուսաստանի, Չինաստանի արտգործնախարարների քաղաքական հարցերով տեղակալների ու տնօրենների, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ՝ Էնրիկե Մորայի մասնակցությամբ:
Մինչ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի մեկնարկը, Վիեննայում տարբեր պատվիրակությունների միջև սեղմ խորհրդակցություններ են տեղի ունեցել :
Արաղչին նաև հանդիպել է Եվրամիության համակարգող և հանձնաժողովի համանախագահ Էնրիեկ Մորայի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը վերանայել են հանձաժողովի կայացման հետ կապված վերջին համակարգումները:
Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասել է, որ Վիեննայի հանդիպումը երկու կողմերի համար առիթ է ՀԳՀԾ-ի պարտավորություններին վերադառնալու շուրջ մտքեր փոխանակելու համար : «Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ չեն լինի», - ասել է նա: