Թուրքիան կանչել է Չինաստանի դեսպանին
Թուրքիայում Չինաստանի դեսպանատան տարածած վերջին հաղորդագրությունից հետո, Անկարայում Չինաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեսպան Լուի Շաուբինին նախարարությունէ կանչվել՝ Պեկինի դեսպանատան վերջին հաղորդագրությունների կապակցությամբ:
Նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ով չի ցանկացել բացահայտվել, նշել է. «Մենք սոցիալական ցանցերում և Պեկինի դեսպանին մեր դժգոհությունն ենք հայտնել Չինաստանի դեսպանատան կողմից հրապարակված վերջին հաղորդագրությունների կապակցությամբ»:
Երեքշաբթ օրը, Չինաստանի դեսպանատունն իր թվիթերյան միկրոբլոգում տարածել է հաղորդագրություն, որում նշելով Թուրքիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, գրել է. «Չինաստանը դեմ է իր նի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձին: Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատշաճ արձագանքել նման հայտարարուևթյուններին»:
Հաղորդագրությունը հրապարակվել է ի պատասխան երկու թուրք պաշտոնյաների կողմից Պեկինի հասցեին ուղղված մեղադրանքների.