Աքարը կրկին քննադատել է թոշակառու թուրք գեներալներին
https://parstoday.ir/hy/news/world-i137748-Աքարը_կրկին_քննադատել_է_թոշակառու_թուրք_գեներալներին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը կրկին քննադատել է այս երկրի ծովուժի 104 թոշակի անցած գեներալնների հայտարարությունը, ինչը որոշների կողմից համարվել է ռազմական հեղաշրջման սպառնալիք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 07:24 Asia/Tehran
  • Աքարը կրկին քննադատել է թոշակառու թուրք գեներալներին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը կրկին քննադատել է այս երկրի ծովուժի 104 թոշակի անցած գեներալնների հայտարարությունը, ինչը որոշների կողմից համարվել է ռազմական հեղաշրջման սպառնալիք:

Խոլուսի Աքարն ասել է.«Նրանք, ովքեր պատրաստել են այս հայտարարությունը, պատասխան են տալու այս քայլի համար, քանի որ այս հայտարարությունը Թուրքիայի զինված ուժերի մարտական ոգու կոտրման ու այս երկրի վարկաբեկման պատճառ է դարձել, որից միայն թշնամին է ուրախացել»:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի ՊՆ-ն Մոնտրոյի կոնվենցիայի հետ կապված 104 ծովակալների հայտարարությունը համարել է թշնամություն Թուրքիայի հետ, ասելով. «Պետք է իմանաք, որ չեք կարող այսպես շարունակել»:

Թուրքիայի ծովուժի 104 նախկին սպաներ քննադատել են այս խնդրի արծարծումը, որ Թուրքիան կարող է դուրս գալ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներում երթևեկությունը կարգավորող միջազգային համաձայնագրից: