Աքարը կրկին քննադատել է թոշակառու թուրք գեներալներին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը կրկին քննադատել է այս երկրի ծովուժի 104 թոշակի անցած գեներալնների հայտարարությունը, ինչը որոշների կողմից համարվել է ռազմական հեղաշրջման սպառնալիք:
Խոլուսի Աքարն ասել է.«Նրանք, ովքեր պատրաստել են այս հայտարարությունը, պատասխան են տալու այս քայլի համար, քանի որ այս հայտարարությունը Թուրքիայի զինված ուժերի մարտական ոգու կոտրման ու այս երկրի վարկաբեկման պատճառ է դարձել, որից միայն թշնամին է ուրախացել»:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի ՊՆ-ն Մոնտրոյի կոնվենցիայի հետ կապված 104 ծովակալների հայտարարությունը համարել է թշնամություն Թուրքիայի հետ, ասելով. «Պետք է իմանաք, որ չեք կարող այսպես շարունակել»:
Թուրքիայի ծովուժի 104 նախկին սպաներ քննադատել են այս խնդրի արծարծումը, որ Թուրքիան կարող է դուրս գալ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներում երթևեկությունը կարգավորող միջազգային համաձայնագրից: