Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները տեսակապով հանդիպել են
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները տեսակապի միջոցով հանդիպել են:
Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է.«Դարի հրամայականներին համապատասխան Բաքվի բանակը վերակառուցելու և երկու երկրների զինված ուժերի համագործակցության ունակություններն ավելացնելու համար, ապագայում նոր ուղեքարտեզ կմշակվի ու կգործադրվի»:
Կարևորելով Հայաստանից ազատագրված տարածքներում բնականոն կյանքի վերադառնալու անհրաժեշտությունը, Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է.«Այս խնդրի իրականացման համար պետք է տարածքը մաքրվի ականներից ու մայրողիների կողքի ռումբերից»: Նա հավելել է, որ փոխադարձ ուսուցումների շրջանակներում Ադրբեջանի ուժերը նույնպես օգնելու են Թուրքիայի ուժերին:
Վերջում Աքարն ասել է.«Անկարան ու Բաքուն վճռական են ու հզոր իրենց իրավուքներն ու շահերը պաշտպանելու հարցում»:
Անկարայի ու Բաքվի հարաբերությունները հատկապես Ղարաբաղյան պատերազմից հետո ավելի են խորացել: