Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները տեսակապով հանդիպել են
https://parstoday.ir/hy/news/world-i137750-Թուրքիայի_և_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարները_տեսակապով_հանդիպել_են
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները տեսակապի միջոցով հանդիպել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 07:27 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները տեսակապով հանդիպել են

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները տեսակապի միջոցով հանդիպել են:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է.«Դարի հրամայականներին համապատասխան Բաքվի բանակը վերակառուցելու և երկու երկրների զինված ուժերի համագործակցության ունակություններն ավելացնելու համար, ապագայում նոր ուղեքարտեզ կմշակվի ու կգործադրվի»:

Կարևորելով Հայաստանից ազատագրված տարածքներում բնականոն կյանքի վերադառնալու անհրաժեշտությունը, Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է.«Այս խնդրի իրականացման համար պետք է տարածքը մաքրվի ականներից ու  մայրողիների կողքի ռումբերից»: Նա հավելել է, որ փոխադարձ ուսուցումների շրջանակներում Ադրբեջանի ուժերը նույնպես օգնելու են Թուրքիայի ուժերին: 

Վերջում Աքարն ասել է.«Անկարան ու Բաքուն վճռական են ու հզոր իրենց իրավուքներն ու շահերը պաշտպանելու հարցում»:

Անկարայի ու Բաքվի հարաբերությունները հատկապես Ղարաբաղյան պատերազմից հետո ավելի են խորացել: