Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i137832-Մեկնարկել_են_Ադրբեջանի_և_Թուրքիայի_համատեղ_զորավարժությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի ռազմական ուժերի հետ համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2021 05:09 Asia/Tehran
  • Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի ռազմական ուժերի հետ համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների մեկնարկի մասին:

«Կովկասի փաստեր» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ լրատվական կայքը, հաղորդել է, որ համատեղ զորավարժությունները հյուրընկալում է Բաքվուն և անցկացվելուի են տարբեր մարզերում տեղակայված բանակային հենակետերում: 

Հաղորդման համաձայն,  զորավարժությունների հիմնական նպատակը Ադրբեջանի   և Թուրքիայի բանակների փոխգործակցության բարելավումն ու մարտական ​​արդյունավետության բարձրացումն է, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների և ռազմական որոշումների կայացման հմտությունների զարգացումը գործողությունները ղեկավարելու հմտությունների բարձրացումը:

Ադրբեջանի  և Թուրքիայի ռազմական ուժերի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները կշարունակվեն նաև այսօր: