Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի ռազմական ուժերի հետ համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների մեկնարկի մասին:
«Կովկասի փաստեր» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ լրատվական կայքը, հաղորդել է, որ համատեղ զորավարժությունները հյուրընկալում է Բաքվուն և անցկացվելուի են տարբեր մարզերում տեղակայված բանակային հենակետերում:
Հաղորդման համաձայն, զորավարժությունների հիմնական նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի բանակների փոխգործակցության բարելավումն ու մարտական արդյունավետության բարձրացումն է, օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների և ռազմական որոշումների կայացման հմտությունների զարգացումը գործողությունները ղեկավարելու հմտությունների բարձրացումը:
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները կշարունակվեն նաև այսօր: