Ապրիլ 09, 2021 19:07 Asia/Tehran
  • Ուլյանով. Վիեննայի նիստում  առաջընթաց է գրանցվել

Վիեննայում և միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը Թվիթերում գրել է, որ Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում նախնական առաջընթաց է գրանցվել:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայում և  միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի կողմերը վերանայել են անցած երեք օրվա ընթացքում փորձագետների կողմից անցկացված խորհրդակցությունները և գոհունակությամբ նշել ձեռք բերված նախնական առաջընթացը:

Ուլիանովը ասել է, որ Այս դրական քայլը շարունակելու համար ՀԳՀԾ-ի  համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Ուրբաթ օրը  Վիեննայում կայացավ Իրանի և 4+1 պատվիրակությունների մասնակցությամբ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի  երկրորդ նիստը:

 

Պիտակ