Թյուրքական երկրները մտադիր են համատեղ հեռուստաալիք ստեղծել
Այսօր Բաքվում տեղի կունենա Թյուրքական խորհրդի անդամ երկրների տեղեկատվության և ԶԼՄ-երի համար պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների 3-րդ նիստը, հաղորդում է Անադոլուն։
Քննարկումներին կմասնակցեն ներկայացուցիչներ Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից։
Նիստի բացմանը ելույթ կունենա Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։
Հանդիպմանը կքննարկվեն խորհրդի անդամ երկրների միջև տեղեկատվական ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր, ինչպես նաև թյուրքական ընդհանուր լրատվական հեռուստաալիքի ստեղծման մանրամասները։
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio