Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i138072-Ադրբեջանը_և_Թուրքիան_համատեղ_զորավարժություններ_են_անցկացնում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զորավարժություն է անցկացնում Թուրքիայի հետ՝ բանակի պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2021 04:48 Asia/Tehran
  • Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զորավարժություն է անցկացնում Թուրքիայի հետ՝ բանակի պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով:

«Ահվալ» լրատվական կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այդ երկիրը զորավարժություն է անցկացնում Թուրքիայի հետ՝  բանակի պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով:

Լրատվամիջոցները չեն նշել զորավարժությունների մանրամասները:

Թուրքիայի և Ադրբեջանի վերջին զորավարժությունները մեկնարկել էին ուրբաթ օրը և ավարտվել են կիրակի օրը:

Երկու երկրները հունվարին նույնպես ձմեռային զորավարժություններ անցկացրեցին՝ կիրառելով սեփական արտադրության զենք և զինամթերք: