Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ապրիլ 12, 2021 04:48 Asia/Tehran
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զորավարժություն է անցկացնում Թուրքիայի հետ՝ բանակի պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով:
«Ահվալ» լրատվական կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այդ երկիրը զորավարժություն է անցկացնում Թուրքիայի հետ՝ բանակի պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով:
Լրատվամիջոցները չեն նշել զորավարժությունների մանրամասները:
Թուրքիայի և Ադրբեջանի վերջին զորավարժությունները մեկնարկել էին ուրբաթ օրը և ավարտվել են կիրակի օրը:
Երկու երկրները հունվարին նույնպես ձմեռային զորավարժություններ անցկացրեցին՝ կիրառելով սեփական արտադրության զենք և զինամթերք:
Պիտակ