Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i138188-Լավրովն_ու_Զարիֆը_կարևորել_են_ԼՂ_խնդրի_տևական_կարգավորումը
Ռուսաստանն ու Իրանը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը և այս համատեքստում քննարկել են տարածաշրջանային երկրների հնարավոր դերակատարությունն այդ հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2021 11:19 Asia/Tehran
  • Լավրովն ու Զարիֆը կարևորել են ԼՂ խնդրի տևական կարգավորումը

Ռուսաստանն ու Իրանը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը և այս համատեքստում քննարկել են տարածաշրջանային երկրների հնարավոր դերակատարությունն այդ հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 13-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նա հայտնել է, որ Զարիֆի հետ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այնտեղ Ռուսաստանի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ պահպանվում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման և ընդհանուր առմամբ քաղաքական-դիվանագիտական տևական կարգավորման հասնելու կարևորությունը՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների, ինչպես նաև քննարկել ենք, թե այս գործընթացում ինչ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանի երկրները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio