Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i138194-Ղարաբաղում_Իսկանդեր_Մ_ի_հրթիռներ_գտնելու_հարցը_քննարկում_են_զինվորականները._Պեսկով
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկությունը:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 13, 2021 11:51 Asia/Tehran
  • Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» համալիրների հրթիռներ հայտնաբերելու հարցը քննարկում են զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Զինվորականները քննարկում են բոլոր համապատասխան հարցերը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ թեման քննարկվե՞լ է երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ հայտնաբերելու մասին տեղեկությունը: Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա:

Հիշեցնենք` մարտի 31-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց Շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրվածը «Իսկանդեր-Մ»-ի բեկորներ են։ Ըստ փորձագետների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։

Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ հայտնվեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել Ռուսաստանը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio