Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկությունը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» համալիրների հրթիռներ հայտնաբերելու հարցը քննարկում են զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Զինվորականները քննարկում են բոլոր համապատասխան հարցերը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ թեման քննարկվե՞լ է երկու նախագահների հեռախոսազրույցի ընթացքում:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ հայտնաբերելու մասին տեղեկությունը: Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա:
Հիշեցնենք` մարտի 31-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց Շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրվածը «Իսկանդեր-Մ»-ի բեկորներ են։ Ըստ փորձագետների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։
Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ հայտնվեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել Ռուսաստանը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio