Ադրբեջանի և Բելառուսի միջև փաստաթղթեր են ստորագրվել
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել՝ ադրբեջանա-բելառուսական փաստաթղթերի ստորագրման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, «Ադրբեջանի Պարենային անվտանգության գործակալության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի նախարարության միջև անասնաբուժական բժշկական ոլորտում փոխըմբռնման և համագործակցության հուշագիրը» ստորագրել է՝ Ադրբեջան գյուղատնտեսության նախարարը Ինամ Քերիմովը և Բելառուսի գյուղատնտեսության և սննդի նախարար Իվան Իվանովիչ Կրուպկոն:
Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության և Բելառուսի «Զբոսաշրջության պետական գործակալություն» պետական հիմնարկության միջև՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio