Ինդիանապոլիսի օդանավակայանի մերձակայքում հրաձգության հետևանքով կա 14 զոհ և վիրավոր
https://parstoday.ir/hy/news/world-i138488-Ինդիանապոլիսի_օդանավակայանի_մերձակայքում_հրաձգության_հետևանքով_կա_14_զոհ_և_վիրավոր
Ամերիկյան աղբյուրները հաղորդել են Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում Ամերիկյան Fedex ընկերության շենքի դեմ ուղղված կրակոցների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 07:32 Asia/Tehran
  • Ինդիանապոլիսի օդանավակայանի մերձակայքում հրաձգության հետևանքով կա 14 զոհ և վիրավոր

Ամերիկյան աղբյուրները հաղորդել են Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում Ամերիկյան Fedex ընկերության շենքի դեմ ուղղված կրակոցների մասին:

Ըստ Sputnik-ի շենքը գտնվում է Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանի մոտակայքում: Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ չի հրապարակել: 

Ինդիանապոլիսի ոստիկանության դեպարտամենտի խոսնակ Ջինի Քուքն ասել է. «Միջադեպի պատճառով գրանցվել են մեծ թվով զոհեր»:

Հաղորդման համաձայն՝ հարձակվողը դեռ չի ձերբակալվել, և կա հանցագործությունը կրկնելու հավանականություն:

Հաղորդվել էր նաև, որ Fedex-ի շուրջ 80-ից 90 աշխատակիցներ գտնվում են շենքի ներսում և դեպքի վայրում կարող են գտնվել երկու հարձիգներ, մեկը՝ շինության ներսում, մյուսը՝ ելքի դռան մոտ:

Դեպքից ժամեր անց Ինդիանապոլիսի ոստիկանությունը հայտնեց, որ հրաձիգը ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը շրջափակել են շենքը: