Թուրքիան ԱԹՍ-ով գրոհել է Իրաքի հյուսիսային տարածքները
Ապրիլ 18, 2021 08:10 Asia/Tehran
Լրատվամիջոցները հաղորդում են, որ թուրքական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի հյուսիսում գտնվող Դոհուկ նահանգի տարածքների վրա:
Սքայ-նյուզ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիան ԱԹՍ-ով ռմբակոծել է Իրաքի Դոհուկ նահանգի Ալ-Էմադիա քաղաքի որոշ տարածքները:
Այդ հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվել:
Թուրքիան Իրաքի հյուսիսում ստեղծել է 38 ժամանակավոր և մշտական ռազմաբազաներ, իսկ վերջին երկու տարում տարածաշրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները կտրուկ աճել են, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել իրաքցի պաշտոնյաների համար:
Պիտակ