ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/world-i138676-ՄԱԿ_ը_չի_արձագանքել_Ղարաբաղի_ականազերծմանը_մասնակցելու_Ռուսաստանի_առաջարկին._Շոյգու
ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2021 15:00 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին. Շոյգու

ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին:

 Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել ուրբաթ օրը:

«Հենց նոյեմբերին Այդ ամենը տեղի ունեցավ, մենք ասում ենք ՝ ՄԱԿ-ի հակաականային կենտրոն ստեղծենք։ Այնտեղ ամեն ինչ ականապատված է: Մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր։ Ինչ-որ մեկը եկա՞վ: Առայժմ՝ ոչ ոք», - ասել Է Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ առայժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները։ «Այնտեղ աշխատում է և ԱԻՆ-ը, և ՊՆ-ն, աշխատում են տեղի սակրավորները։ Իսկ (ՄԱԿ-ից) ոչ ոք չի եկել», - ասել է նախարարը։

verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio