ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին. Շոյգու
ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին:
Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել ուրբաթ օրը:
«Հենց նոյեմբերին Այդ ամենը տեղի ունեցավ, մենք ասում ենք ՝ ՄԱԿ-ի հակաականային կենտրոն ստեղծենք։ Այնտեղ ամեն ինչ ականապատված է: Մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր։ Ինչ-որ մեկը եկա՞վ: Առայժմ՝ ոչ ոք», - ասել Է Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ առայժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները։ «Այնտեղ աշխատում է և ԱԻՆ-ը, և ՊՆ-ն, աշխատում են տեղի սակրավորները։ Իսկ (ՄԱԿ-ից) ոչ ոք չի եկել», - ասել է նախարարը։
verelq.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio