Ադրբեջանցիները ԼՂ-ում մզկիթ են քանդել՝ ճանապարհ կառուցելու համար
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմին անցած տարածքներում Խուդաֆերին - Որոտան (Կուբաթլու) - Բերձոր (Լաչին) ճանապարհի կառուցման համար ադրբեջանցիները մզկիթ են քանդել, փոխանցում է JAMnews-ը։
Արցախյան առաջին պատերազմից հետո մզկիթը գտնվել է Արցախի տարածքում՝ Որոտանի շրջանում, ու դեռ 2001-ին Ադրբեջանի կառավարության կողմից տեղական նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ է ստացել։
Ադրբեջանական կողմից հայտնել են, թե նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է պատժել մզկիթը քանդած շինարարներին։
44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն Արցախում տարածքային զիջումների է գնացել։
Panarmenian.net
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio