ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Նաթանզում տեղադրվելու են առաջադեմ ցենտրիֆուգներ
https://parstoday.ir/hy/news/world-i138960-ՄԱԳԱՏԷ_ն_հաստատել_է_որ_Նաթանզում_տեղադրվելու_են_առաջադեմ_ցենտրիֆուգներ
Հինգշաբթի առավոտյան, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ին, ամերիկյան ԶԼՆ-ները հաղորդել են, որ Իրանը գործակալությանը տեղյակ է պահել Նաթանզի հարստացման համալիրում ավելի առաջադեմ ցենտրիֆուգներ տեղադրելու որոշման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2021 04:39 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Նաթանզում տեղադրվելու են առաջադեմ ցենտրիֆուգներ

Հինգշաբթի առավոտյան, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ին, ամերիկյան ԶԼՆ-ները հաղորդել են, որ Իրանը գործակալությանը տեղյակ է պահել Նաթանզի հարստացման համալիրում ավելի առաջադեմ ցենտրիֆուգներ տեղադրելու որոշման մասին:

Հղում անելով ՄԱԳԱՀՏ-ի կառավարիչների խորհրդին ուղղված զեկույցին,  Բրյուսելում գործող Wall Street Journal- ի թղթակից Լոուրենս Նորմանը գրել է. «Իրանը պաշտոնապես հայտարարել է Նաթանզի հարստացման համալիրում  առաջադեմ ցենտրիֆուգներ (IR-4) տեղադրելու իր ծրագրի և այդ մասին գործակալությանը տեղյակ պահելու մասին»:

Նորմանը հավելել է. «Իրանը մտադիր է այս ցենտրիֆուգներն օգտագործել  Նաթանզում բնական UF6 հարստացնելու համար»:

Երեքշաբթի կեսօրին Վիեննայի Գրանդ հյուրանոցում տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը: Նիստի ավարտին որոշում կայացվեց բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ: