Թուրքիայում անհանգիստ են Հայոց ցեղասպանության ճանաչմամբ․ Էրդողանը խորհրդակցություն է հրավիրել
https://parstoday.ir/hy/news/world-i139064-Թուրքիայում_անհանգիստ_են_Հայոց_ցեղասպանության_ճանաչմամբ_Էրդողանը_խորհրդակցություն_է_հրավիրել
Թուրքիայի Գերագույն խորհրդատվական խորհրդի նիստում Էրդողանի գլխավորությանբ քննարկվել են հարցեր, կապված նոր սահմանադրության, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների» հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 12:05 Asia/Tehran
  • Թուրքիայում անհանգիստ են Հայոց ցեղասպանության ճանաչմամբ․ Էրդողանը խորհրդակցություն է հրավիրել

Թուրքիայի Գերագույն խորհրդատվական խորհրդի նիստում Էրդողանի գլխավորությանբ քննարկվել են հարցեր, կապված նոր սահմանադրության, ինչպես նաև «Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների» հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը ամենաշատը մտահոգել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նա նշել է, որ անցյալ տարվա նոհեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի մասին համաձայնագիրը կարևոր հնարավորություն է տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների նոր էջ բացելու համար:

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի դաշնակիցները, այդ թվում ՝ ԱՄՆ-ը, նույնպես կնպաստեն տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և չեն փորձի քաղաքականացնել և խեղաթյուրել պատմական իրադարձությունները։

lragir.am