Ադրբեջանցի պաշտոնյան զգուշացում է արել ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i139100-Ադրբեջանցի_պաշտոնյան_զգուշացում_է_արել_ԱՄՆ_ին
Հիքմեթ Հաջիեւը՝ նախկինում Ադրբեջանի ԱԳՆ անհաջող ներկայացուցիչ, որոշել է զգուշացում անել ԱՄՆ-ին, եթե նախագահ Ջո Բայդենն իրերն իրենց անունով անվանի՝ Հայոց ցեղասպանությունը՝ ցեղասպանություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2021 17:37 Asia/Tehran
  • Ադրբեջանցի պաշտոնյան զգուշացում է արել ԱՄՆ-ին

Հիքմեթ Հաջիեւը՝ նախկինում Ադրբեջանի ԱԳՆ անհաջող ներկայացուցիչ, որոշել է զգուշացում անել ԱՄՆ-ին, եթե նախագահ Ջո Բայդենն իրերն իրենց անունով անվանի՝ Հայոց ցեղասպանությունը՝ ցեղասպանություն:

«Բոլորին հայտնի է այսպես կոչված «հայերի ցեղասպանության» հարցով Ադրբեջանի դիրքորոշումը: Եթե նման քայլ ձեռնարկվի ԱՄՆ նոր վարչակազմի կողմից, ապա դա պատմական սխալ կլինի: Ադրբեջանը միշտ դեմ է եղել  է այսպես կոչված «հայերի ցեղասպանության» ճանաչմանը: Դրա ճանաչումը պատմության կեղծում է: Պատմությունը պետք է ուսումնասիրեն պատմաբանները»,-սպառնացել է Հաջիեւը: 

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio